Մակրոնը հայտնել է, որ կառավարությունն ու արհմիությունները բանակցում են կենսաթոշակային փոփոխությունների շուրջ

Մակրոնը հայտնել է, որ կառավարությունն ու արհմիությունները բանակցում են կենսաթոշակային փոփոխությունների շուրջ



Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կառավարության և արհմիությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցել կենսաթոշակային փոփոխությունների շուրջ, որոնց պատճառով երկրում արդեն երկար ժամանակ է՝ զանգվածային ցույցեր են:
«Հիմա Սահմանադրական խորհուրդը պետք է խելամտորեն քննարկի օրինագիծը: Այս բարեփոխումների դեմ հանրային անհամաձայնություն կա, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է դադարեցվի, շարունակում ենք աշխատել: Ճիշտ է, երկրում դեռ գնաճ է նկատվում, գործազրկության հարցն է պետք լուծել, երաշտի խնդրին է հարկավոր արձագանքել»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ վարչապետ Էլիզաբեթ Բորնը ևս հանդիպում կանցկացնի արհմիությունների հետ: