Ախալքալաքի թիվ 4 դպրոցում Ա տառին նվիրված հանդես տեղի ունեցավ

Ախալքալաքի  թիվ 4 դպրոցում Ա տառին նվիրված հանդես տեղի ունեցավ





Այսօր՝ Նոյեմբերի 4֊ին Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցում Ա տառին նվիրված միջոցառում տեղի ունեցավ՝ նախաձեռնությամբ առաջին (ա) դասարանի դասղեկ Նանուլի Ունանյանի։ Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Գայանե Երեմյանը։
Փոքրիկ առաջին դասարանցիներին այբուբենը յուրացնելու կապակցությամբ շնորհավորեց նաև դասղեկը, մաղթելուվ բեղմնավոր կրթական ուղի եւ կանաչ ճանապարհ։
Փոքրիկները ներկայացրին իրենց սովորած ոտանավորները, երգերը, կարևորիցին մայրենի լեզուն եւ այբուբենը։
Միջոցառման վերջում առաջին դասարանցիները դասղեկի եւ ծնողների ուղեկցությամբ այցելեցին Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի մոտ եւ ծաղիկներ խոնարհեցին։