Զարեհ Սինանյանը Վսեվոլոժսկում հանդիպել է Լենինգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը Վսեվոլոժսկում հանդիպել է Լենինգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ


Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկ քաղաքում էր։

 

Գլխավոր հանձնակատարն այցելել է տեղի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Աստվածամայր եկեղեցի, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան հայկական կիրակնօրյա նորաբաց դպրոց, որտեղ զրույց է ընթացել ուսուցչակազմի և աշակերտների ծնողների հետ, քննարկվել են ուսումնական գործընթացների կազմակերպմանն ու Հայաստանի կողմից ուսումնական գրականության տրամադրմանը վերաբերող հարցեր:

 

Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Վսեվոլոժսկի և հարակից (Լենինգրադի մարզի այլ շրջաններ) հայկական համայնքների ակտիվ ներկայացուցիչների հետ:

 

Նա ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, որից հետո քննարկվել են սփյուռքի հետ աշխատանքի տարբեր ուղղություններին վերաբերող, մասնավորապես` համայնքների կրթամշակութային աջակցությանը վերաբերող հարցեր:

 

 

Հանդիպումից հետո համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելել է «Կյանքի ճանապարհ» հուշահամալիր, ապա հյուրընկալվել «Զարթոնք» պարային համույթում:

 

 

Հիշեցնենք, որ Զարեհ Սինանյանը Ռուսաստան այցի շրջանակներում նախորդիվ հանդիպումներ էր ունեցել նաև Նիժնի Նովգորոդ և Մոսկվա քաղաքներում: