Արցախցիները միջազգային հանրությանը կոչ են անում սանձել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները

Արցախի գլխավոր հրապարակում այսօր հազարավոր մարդիկ էին. հրավիրված հանրահավաքը ոչ կառավարության դեմ էր, ոչ որևէ քաղաքական ուժի օգտին: Արցախցիների ուղերձի հասցեատերը միջազգային հանրությունն էր, կոչը՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնել բնապահպանական արշավով քողարկված շրջափակումը:
Երեկ էլ արցախցիները քայլել էին մինչև փակ ճանապարհի ռուսական խաղաղապահների անցակետ, պահանջել կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությամբ ստանձնած պարտավորությունները:
Խաղաղապահներին հանդիպած մարդկանց հաղորդմամբ, զինվորականները խոստացել են բացել ճանապարհը երկուշաբթի. թե ինչպես, չի հաղորդվում: