Երթևեկությունը դեպի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջան և Հայաստան շարունակում է մնալ փակ. Արցախի ԱԻՊԾ

Երթևեկությունը դեպի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջան և Հայաստան շարունակում է մնալ փակ. Արցախի ԱԻՊԾ


Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը բնապահպանական պատճառաբանություններով երկկողմանի փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը:

 

Երթևեկությունը դեպի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջան և Հայաստան շարունակում է մնալ փակ:

 

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի Հանրապետության առանձին շրջաններում կտեղա ձյուն, բարձրադիր գոտիներում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:

 

Ստեփանակերտ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի Բովուրխանի և Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի որոշ հատվածներում մառախուղ է, Գիշի գյուղի խաչմերուկից դեպի Բերդաշեն տանող ճանապարհը աղով մշակման աշխատանքներից հետո երթևեկության համար բաց է:

 

Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն ճանապարհահատվածի Ցեխ ձորի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: