ՀՀ վարչապետն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարին

ՀՀ վարչապետն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության
ղեկավարին
20:25, 16 Դեկտեմբեր 2022
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների:
Տպել | AMP Տարբերակ