ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Ախալցխա

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Ախալցխա

Դեկտեմբերի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը իր Սամցխե-Ջավախք այցի շրջանակներում այցելեց մարզկենտրոն Ախալցխա։ Ախալցխայում դեսպանի գլխավորած պատվիրակությանը հանդիպեց մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլիին եւ քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիին, ինչպես նաեւ փոխքաղաքապետ Ռուբեն Կարապետյանի եւ սակրեբուլոյի փոխնախագահ Համբարձում Բաբոյանի հետ։

Պաշտոնական հանդիպումներից հետո տիկնիկային թատրոնի շենքում տեղի ունեցավ հանդիպում Ախալցխայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ախալցխայի հայության հուզող հարցերի շարքում էին անձնագրային, կրթական, տրանսպորտային եւ մի շարք այլ տեսակի հարցեր։ Հարց հնչեց Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում հայկական բաժնի վերաբացման անհրաժեշտության ուղղությամբ։
 Յուրաքանչյուր հարցի շուրջ դեսպանը նշում կատարելուց եւ խոստացավ հետաքրքրվել եւ օգնել դրանց լուծմանը։ Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ-ի եւ Վրաստանի սահմանակից շրջանների միջև համագործակցության ուղղությամբ, որին դեսպան Աշոտ Սմբատյանը եւս խոստացավ օգնել։
Տիկնիկային թատրոնից դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ախալցխայի քաղաքապետի ուղեկցությամբ այցելեց Արմաթ լաբորատորիա, որտեղ ծանոթացավ լաբարատորիայի աշխատանքներին։ ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց Արմաթի ծրագրեի մասին ինչպես նաեւ հրավիրեց նորաբաց գրադարանի բաժին։
Արմաթ լաբորատորիայից հյուրերը այցելեցին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեց Հայր Հակոբ աբեղա Սահակյանը եւ տեր Թորգոմ քահան Վարդանյան։ Եկեղեցուց հետո հյուրերը այցելեցին Ծուղրութ գյուղ ծանոթանալու հայտնի Ծուղրութի Ավետարանին։