Ախալքալաքի ՀԷԿ-երի բացման պաշտոնական արարողությունը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին Ախալքալաքի ՀԷԿ-երի (Ախալքալաք-1 և Ախալքալաք-2) բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ:
Միջոցառման պաշտոնական հյուրերի ցանկում էին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեն, Կովկասյան վերականգնվող էներգիայի CCEH հոլդինգի տնօրեն Միխայիլ Նիբլաձեն, CCEH ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքս Բենարդը, երկրորդ ներդրումային ընկերության՝ Իսլանդիայի պետական էներգետիկ արտադրության LANSVIRKJUN ընկերության փոխնախագահ Ռիկի Ռիկարդսոնը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և այլք։
Հյուրերը նախ ծանոթացան շինության առանձնահատկություններին այնուհետեւ ելույթներով հանդես եկան՝ անդրադարձ կատարելով ՀԷԿ-երի շինարարական աշխատանքների ողջ ընթացքին, ինչպես նաև զուգահեռաբար կատարված սոցիալական աշխատանքներին։
Ախալքալաքի հիդրոէլեկտրակայանը (երկու հէկերը)՝ 9,1 ՄՎտ դրվածքային հզորությամբ, ամենամեծն է 2022 թվականին Վրաստանում շահագործման հանձնված ՀԷԿ-երից։ 2021 թվականի տվյալներով՝ 50 մլն կիլովատ/ժամ հզորությամբ փոքր ՀԷԿ-երի արտադրության մեջ նրա մասնաբաժինը կազմում է 6%, իսկ ՀԷԿ-երի ընդհանուր արտադրության մեջ՝ 0,5%։
Երկու ՀԷԿ-երի տարեկան արտադրողությունը՝ մոտ 49 ԳՎտ։
«Ախալքալաք 1» և «Ախալքալաք 2» ՀԷԿ-երը կառուցվել են «AIS» ընկերության կողմից։ Շինարարությունը սկսվել է 2020 թվականին և, ըստ նախագծի, վերջնականապես պետք է ավարտվի 2023 թվականին։