Միշուստինը և Ասադովը քննարկել են արդյունաբերության, տրանսպորտի և առևտրի ոլորտում համագործակցությունը 28.12.2023 . Միջազգային

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխգործակցության հարցեր: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր, անդրադարձել ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերում համատեղ աշխատանքին: