Միջազգային տրիբունալը մերժել է Արգենտինայի դիմումը՝ կասեցնելու Ֆոլկլենդյան կղզիների մերձակայքում նավթի արդյունահանումը

Միջազգային տրիբունալը մերժել է Արգենտինայի դիմումը՝ կասեցնելու Ֆոլկլենդյան կղզիների մերձակայքում նավթի արդյունահանումը


Ծովային իրավունքի միջազգային տրիբունալը մերժել է Արգենտինայի դիմումը՝ ժամանակավորապես կասեցնելու Ֆոլկլենդյան կղզիների մերձակայքում նավթի արդյունահանումը, որը թույլատրվել էր բրիտանական իշխանությունների կողմից:

Ֆոլկլենդյան կղզիները Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք է, որի նկատմամբ Արգենտինան տարածքային հավակնություններ ունի:

Բրիտանիայի արտգործնախարարը և գլխավոր դատախազը ողջունել են միջազգային դատարանի որոշումը՝ կոչ անելով Արգենտինային հարգել սեփական ապագան որոշելու՝ Ֆոլկլենդյան կղզիների բնակիչների իրավունքը և դադարեցնել տնտեսական ճնշումը կղզիների նկատմամբ:

Իսկ նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ Արգենտինան հարգում է դատարանի որոշումը, սակայն կշարունակի պաշտպանել իր իրավունքները: