Ղրիմի կամուրջն այս շաբաթ արդեն երրորդ անգամ հարձակման է ենթարկվել
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ղրիմի կամուրջն այս շաբաթ արդեն երրորդ անգամ հարձակման է ենթարկվել: Կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ղրիմի կամրջին հարվածներ են հասցվել մի քանի շաբաթ տևած աննախադեպ գործողության շրջանակում: Ուկրաինական ուժերը նաև հարվածել են Թաթարստանի նավթային օբյեկտներից մեկին: Հարվածներ են արձանագրվել նաև Կուրսկում: