Շատ նախնական են մեր եզրակացությունները. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին

Շատ նախնական են մեր եզրակացությունները. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն անդրադարձավ նաև Ուշիի դեպքին, նշեց՝ շատ նախնական են եզրակացությունները դեպքի մասով, թե ինչու է այն տեղի ունեցել։

«Ես չէի ցանկանա շատ գնահատականներ տալ, մեքենայի անսարքության հետ կապված շատ նախնական ինչ-որ գնահատական ունենք, բայց սպասենք քրեական վարույթի ընթացքին, որպեսզի վստահ լինենք, որ դա է պատճառը և ոչ թե այլ որևէ բան, որպեսզի սխալված չլինենք մեր հետևություններում»,– ասաց ՆԳ նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում չորս ավտոմեքենա է բախվել․ կա ինը զոհ և երեք վիրավոր։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր։

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։