ԱՄՆ-ը հայտարարել է՝ մինչև 20 մլն դոլար կպարգևատրի Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկատվության համար
Միացյալ Նահանգների իշխանությունները մինչև 20 մլն դոլար պարգևավճար են առաջարկել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկատվության համար՝ ներառյալ օբյեկտների, սարքավորումների, միջուկային նյութերի տեղափոխման և ծրագրում ներգրավված անձանց մասին տեղեկությունները։ Այդ մասին ասված է ամերիկյան «Rewards for Justice» կառավարական ծրագրի կայքում։
Հայտարարության մեջ նշվում է, որ նախատեսված է նաև վերաբնակեցման հնարավորություն նրանց համար, ովքեր կտրամադրեն համապատասխան տեղեկատվություն։
Ծրագիրն ստեղծվել է 1984 թվականին և ուղղված է «քաղաքացիների կյանքի և Միացյալ Նահանգների շահերի պաշտպանությանը»։ Կոնկրետ պայմանները, որոնց դեպքում տրամադրված տեղեկատվությունը թույլ կտա ստանալ առավելագույն վարձատրությունը՝ 20 մլն դոլար, չեն հստակեցվում։