Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը ԱԹՍ-ների հարձակման թիրախ է դարձել

Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը ԱԹՍ-ների հարձակման թիրախ է դարձել


Վլադիմիրում գտնվող Yandex-ի տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը վնասվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Տվյալների կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է։

Տուժածներ չկան։ Պրոֆիլային ծառայություններն արդեն աշխատում են կատարվածի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Հարթակի աշխատանքի ռեժիմը համարվում է վթարային, խորհուրդ է տրվում գործարկել վթարային վերականգնման այլընտրանքային ծրագրերը։

Նշվում է, որ տեխնիկական աջակցության հետ կապուղիները կարող են անկայուն աշխատել։

Yandex Cloud-ի թիմն աշխատում է ծառայությունների աշխատանքի վերականգնման ուղղությամբ։

Խնդիրներ են արձանագրվել ոչ միայն Ռուսաստանում, այլև մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։