Ալբանիայի խորհրդարանում պատգամավորների միջև բախում է տեղի ունեցել

Ալբանիայի խորհրդարանում պատգամավորների միջև բախում է տեղի ունեցել


Ալբանիայի խորհրդարանի այսօրվա նիստն ավարտվել է Սոցիալիստական և Դեմոկրատական կուսակցությունների պատգամավորների բախումներով: Նիստի ընթացքում խորհրդարանականների փոխադարձ վիրավորանքները վերածվել են ծեծկռտուքի:

Ընդդիմադիր պատգամավորները փորձել են արգելափակել օրակարգի հարցերի քննարկումը, մինչդեռ մեծամասնության ներկայացուցիչները շարունակել են քվեարկել դրանում ներառված օրինագծերի օգտին:

Միջադեպը տեղի է ունեցել Տիրանայում շարունակվող ուսանողների և քաղաքացիների հակակառավարական ցույցերի ֆոնին: