Զելենսկին Օսլոյում հանդիպել է Նորվեգիայի թագավորի հետ

Զելենսկին Օսլոյում հանդիպել է Նորվեգիայի թագավորի հետ


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Օսլոյում հանդիպել է Նորվեգիայի թագավոր Հոկոն VIII-ի հետ։

«Խոսել ենք ուկրաինացի երեխաների վերադարձի մասին, որոնց առևանգել է Ռուսաստանը։ Մենք պետք է վերադարձնենք յուրաքանչյուր ուկրաինացի երեխայի։ Քննարկել ենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել դրա համար»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Զելենսկին:

Նա հավելել է, որ առավելագույն ջանքեր են գործադրվում՝ օգնելու Օլեշկի քաղաքում մարդկանց օգնություն ցուցաբերելու համար։ Զելենսկու խոսքով՝ իրավիճակն այնտեղ պարզապես սարսափելի է։

«Շնորհակալություն Նորվեգիային այս դժվարին պահին Ուկրաինայի և ուկրաինացիների կողքին լինելու համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը:

Նաև հաղորդվում է, որ Օսլոյում մեկնարկել է Զելենսկու հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեն: Ջարեդ Քուշները բանակցություններին միացել է տեսակապի միջոցով: