Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ մի երկրից կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ. ԱԽ քարտուղար

Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ մի երկրից կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ. ԱԽ քարտուղար


Խորհրդարանում գտնվող ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին ռուսական կողմի ակնարկների մասին գազի հնարավոր թանկացման վերաբերյալ, հետաքրքրվեցին՝ արդյոք կան քննարկումներ դրա վերաբերյալ, և ո՞րն է ռուսական գազի այլընտրանքը Հայաստանի համար:

Նրա խոսքով՝ բոլոր հնարավոր՝ տնտեսական, անվտանգային հարցերում Հայաստանն ընտրել է, ընտրելու է այլընտրանքներ, բալանսներ, և այդ մարտավարությունը շարունակվելու է: 

Լրագրողների հարցին՝ որ երկրից, Սիմոնյանը պատասխանեց՝ բոլոր հնարավոր, իսկ ճշտող հարցին՝ կա՞ արդյոք օրակարգում այդ հարցը, ասաց. «Օրակարգում կա այնքանով, որքանով հրապարակային արձագանքները և մեջբերումները դուք լսում եք»:

Հարցին՝ արդյոք ճի՞շտ է ռուսական ասեղից դուրս գալ և նստել ադրբեջանական ասեղի վրա, Սիմոնյանն ընդգծեց՝ ընդհանրապես ասեղով չի կարելի ապրել:

«Ո՞վ ասաց, որ մենք ինչ-որ մի երկրից կախվածությունը պատրաստվում ենք փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ: Մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր տեղերից. եթե Ռուսաստանը մեզ գազ տա՝ Ռուսաստանից առնենք, եթե Ադրբեջանը տա՝ Ադրբեջանից առնենք, եթե Իրանը տա՝ Իրանից առնենք, եթե Թուրքիան՝ Թուրքիայից՝ միևնույն ժամանակ»,- ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե ռուսական գազն ավելի էժան է, ԱԽ քարտուղարը ասաց՝ ով ասաց, թե ավելի էժան է:

«Իսկ ո՞վ ասաց, որ գազի գինը մենակ դոլարով է չափվում: Տեսնում եք, որ ինքն օգտագործվում է որպես քաղաքական արժույթ: Իսկ բենզինը ավելի էժան էր որտեղից բերել, իսկ հիմա որտեղի՛ց են մեր բենզալցակայաններում բենզին լցնում: Ասեմ ավելին, Ռուսաստանում հիմա ընդհանրապես բենզին չկա: Ո՞րն է  ավելի լավ: Էն երկրում, որը բենզին է արտահանում, բենզին չկա: Մեր երկիրը երկու կողմից դեռ գտնվում է փակ վիճակում, և մենք հնարավորություն ենք ստեղծել մեր հարևան երկրից նավթամթերք գնելու և մեր պահանջները բավարարելու»,- նշեց նա:

Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով