Սպորտի նախարարությունը նոր մարզագույք է փոխանցել Ախալցխայի մարզահամալիրին

Սպորտի նախարարությունը նոր մարզագույք է փոխանցել Ախալցխայի մարզահամալիրին


Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի, պետական հանձնակատարի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլիի, Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի և փոխքաղաքապետերի մասնակցությամբ, հանդիպել  է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։

Այցի շրջանակում սպորտի նախարարը Ախալցխայի ժամանակակից մարզահամալիրին փոխանցել է անհրաժեշտ մարզագույք և սարքավորումներ, որոնք ընտրվել են մարզիչների և մարզիկների պահանջներին ու կարիքներին համապատասխան՝ նպաստելու մարզական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը։

Շալվա Գոգոլաձեն նաև այցելել է բասկետբոլի դահլիճ և տեղում ծանոթացել ենթակառուցվածքների բարեկարգման և զարգացման ընթացիկ աշխատանքներին՝ կարևորելով մարզական միջավայրի արդիականացման նշանակությունը։

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին շնորհակալություն է հայտնել սպորտի նախարարին ցուցաբերված աջակցության և մարզագույքի փոխանցման համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են համայնքում սպորտի զարգացման և երիտասարդ սերնդի առողջ ապրելակերպի խթանման գործում։

Հատկանշական է, որ ընթացիկ տարվա փետրվարին նախարար Շալվա Գոգոլաձեն այցելել էր Ախալցխայի մարզական օբյեկտներ, հանդիպել մարզիկների և մարզիչների հետ ու ծանոթացել նրանց առաջնահերթ կարիքներին։ Այդ այցի արդյունքներով Վրաստանի սպորտի նախարարությունը ձեռք է բերել անհրաժեշտ մարզագույք, որն այսօր ծառայում է մարզական գործընթացի զարգացմանն ու ենթակառուցվածքների արդյունավետ շահագործմանը։