Ախալցխայի քաղաքապետարանի առաջնության շրջանակում անցկացվել է սեղանի թենիսի մրցաշար

Ախալցխայի քաղաքապետարանի առաջնության շրջանակում անցկացվել է սեղանի թենիսի մրցաշար


Ախալցխայի քաղաքապետարանի առաջնության շրջանակում անցկացվել է սեղանի թենիսի մրցաշար, որը համախմբել էր մունիցիպալիտետում գրանցված 18 տարեկանից բարձր մարզասերներին և սիրողական սեղանի թենիսի բազմաթիվ ներկայացուցիչների։

Մրցաշարին ներկա էին Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեն, ովքեր հետևել են եզրափակիչ հանդիպումներին և հաղթողներին պարգևատրել մրցանակներով։

Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում որոշվել են առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները, որոնք Ախալցխայի քաղաքապետարանի կողմից արժանացել են գավաթների, մեդալների, պատվոգրերի և դրամական պարգևների։

Մրցաշարի նպատակն էր խթանել առողջ ապրելակերպը, նպաստել սիրողական սպորտի զարգացմանը և սեղանի թենիսի մասսայականացմանը մունիցիպալիտետում՝ ստեղծելով մարզական ակտիվության և առողջ մրցակցության նոր հնարավորություններ։