Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում մեկնարկել է նոր հանրային կենտրոնի շինարարությունը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում մեկնարկել է նոր հանրային կենտրոնի շինարարությունը


Ախալքալաքի  մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում սկսվել է նոր հանրային կենտրոնի շինարարությունը, որը նպատակ ունի բարելավել բնակիչների համար նախատեսված ծառայությունների հասանելիությունն ու ստեղծել համայնքային գործունեության համար հարմարավետ միջավայր։

Ենթակառուցվածքային նախագիծը պլանավորվել և իրականացվում է՝ հաշվի առնելով բնակչության կարիքներն ու շահերը։

Շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը՝ գնահատելով ծրագրի իրականացման ընթացքն ու կատարվող աշխատանքների որակը։

Նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվում է տեղական բյուջեի միջոցներով։ Հանրային կենտրոնի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 345 հազար լարի։