Իրանի հարցում Չինաստանի միջամտության կարիքը չկա. Թրամփ
Չինաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Իրանի դեմ պատերազմը, սակայն բանակցությունների առանցքում կլինեն առևտրային հարցերը։
Թրամփը հայտնել է, որ Իրանի հարցում Չինաստանի միջամտության կարիքը չկա. ամեն ինչ վերահսկողության տակ է: «Մենք կա՛մ գործարք կկնքենք, կա՛մ նրանք կոչնչացվեն: Այսպես թե այնպես, մենք կհաղթենք»,- ասել է նա։
Թրամփը հավելել է, որ Իրանի ծովային շրջափակումը շատ արդյունավետ է: Նա կրկնել է` Իրանը միջուկային զենք չի ունենա։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Թրամփը նշել է, որ դրա ավարտը մոտենում է, իսկ հարցին արդյոք ԱՄՆ-ն պատրա՞ստ է երկարաձգելու ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումները՝ էներգետիկ ճգնաժամը զսպելու համար, Թրամփը պատասխանել է, որ կանեն, ինչ անհրաժեշտ է։ Նա նաև նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չունի պայմանավորվածություն Դոնբասը Ռուսաստանին միացնելու շուրջ:
Թրամփի պետական այցը Չինաստան կտևի մինչև մայիսի 15-ը։ Սա կդառնա ԱՄՆ գործող նախագահի առաջին ուղևորությունը Չինաստան 2017 թվականից ի վեր։
Թրամփին ուղեկցող պատվիրակության կազմում են տարբեր ոլորտների ղեկավարներ, այդ թվում՝ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը, Tesla-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում:
Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով