Ադիգենիում անցկացվել են մարզական միջոցառումներ «Ազատության խաղերի» շրջանակներում
Ադիգենիում «Ազատության խաղերի» շրջանակներում մարզական միջոցառումներն ավարտվել են։
Այս անգամ աղջիկների միջև անցկացվել է թեթև աթլետիկայի մրցույթ, որին մասնակցել են Բոլաջուրիի և Բենարայի հանրակրթական դպրոցների աշակերտուհիները։
Բոլաջուրիի հանրակրթական դպրոցի աշակերտուհիները զբաղեցրել են առաջին տեղը, իսկ Բենարայի հանրակրթական դպրոցի աշակերտուհիները՝ երկրորդը։ Հաղթողներին Ադիգենիի քաղաքապետարանի կողմից շնորհվել են պատվոգրեր։
«Ազատության խաղերը» կազմակերպվել են Ադիգենիի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պաշտպանության, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության զարգացման ծառայության կողմից։