Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի և ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյան միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վրաստանի  ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի և ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյան միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել


Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի և ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյան միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Հայ գործընկերը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։
Զրույցի ընթացքում կողմերը ընդգծել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն շարունակել աշխատանքը կողմերի միջև առկա գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ Արփինե Սարգսյանն իր վրացի գործընկերոջը հրավիրել է Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով և նշել, որ այցը լավ հնարավորություն կլինի առկա համագործակցությունը ընդլայնելու և կողմերի առաջնահերթ հարցերը քննարկելու համար։