Ախալքալաքում կազմակերպվել է աշակերտական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Ընտանիքի սրբության և ծնողների նկատմամբ հարգանքի օրվան

Ախալքալաքում կազմակերպվել է աշակերտական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Ընտանիքի սրբության և ծնողների նկատմամբ հարգանքի օրվան


Ընտանիքի սրբության և ծնողների նկատմամբ հարգանքի օրվա կապակցությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի Ա(Ա)ԻՊ «Արվեստի դպրոց»-ում կազմակերպվել է աշակերտների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես։

Միջոցառմանը ներկա են եղել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետներ Թեյմուրազ Մճեդլիձե և Մկրտիչ Մղդեսյան, ինչպես նաև Ռուբեն Պալյան։ Նրանք շնորհավորել են ներկաներին տոնի առթիվ և ընդգծել ընտանիքի արժեքների պահպանման ու սերունդների միջև հարգանքի կարևորությունը։

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են ընտանիքի թեմայով ստեղծված աշխատանքներ, որոնք արտահայտել են երեխաների պատկերացումները ընտանիքի, սիրո և հոգատարության մասին։ Միջոցառման ավարտին լավագույն աշխատանքների հեղինակներն ու բոլոր մասնակիցները պարգևատրվել են դիպլոմներով և շնորհակալագրերով։