Վրաստանի պետական լեզվի վարչությունը հայտարարություն է տարածում պետական լեզվի հավաստագրման քննության անցկացման վերաբերյալ
Վրաստանի պետական լեզվի վարչությունը տեղեկատվություն է տարածում պետական լեզվի քննության անցկացման վերաբերյալ։
Վարչության տվյալներով՝ վրաց լեզվի հավաստագրման քննությունը կանցկացվի 2026 թվականից սկսած։ Քննության հիման վրա կտրվի վկայական, որը կարող է օգտագործվել ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։
«Միասնական պետական լեզվի ծրագրի (ռազմավարության) համաձայն՝ 2026 թվականից սկսած կանցկացվի վրաց լեզվի քննություն։ Վրաց լեզվի քննությունը տարեկան մի քանի անգամ կանցկացվի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կողմից՝ լեզուների ընդհանուր եվրոպական հղման շրջանակի հիման վրա։ Այս քննության հիման վրա պետական լեզվի դեպարտամենտը կտրամադրի վկայական, որը կարող է օգտագործվել ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։
Միասնական քննական համակարգի ներդրմամբ վերջապես կստեղծվի վրաց լեզվի ուսուցման, դասավանդման և գնահատման միասնական համակարգ, որը կնպաստի Վրաստանի բազմալեզու հասարակության քաղաքացիական ինտեգրմանը և կվերացնի պետական լեզվի գործունեությանը խոչընդոտները։
Վրաց լեզվի հավաստագրման քննությունը հավասարապես կարևոր կլինի Վրաստանում ուսումը շարունակել ցանկացող օտարերկրյա և/կամ ոչ վրացախոս ուսանողների, պետական ծառայությունում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիների, արտերկրում բնակվող վրացի արտագաղթողների և բիզնես ոլորտում աշխատող ոչ վրացախոս անձնակազմի համար։ Այս քննությունը կարող է օգտագործվել «Ոչ վրացախոս դպրոցների աշակերտների վրաց լեզվի իմացության մակարդակը ստուգելու և նրանց ազգային քննություններին նախապատրաստելու համար», — նշվում է տեղեկատվության մեջ։