ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը


ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթին՝ խստացնելով ռուսական «ստվերային» նավատորմի դեմ միջոցառումները, որոնք Ռուսաստանն օգտագործում է նավթային էմբարգոն շրջանցելու համար։ Նոր սահմանափակող միջոցառումները հաստատվել են 27 եվրոպական երկրի դեսպանների՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։

Այս փաթեթի շրջանակում ԵՄ-ի սև ցուցակում կընդգրկվի ռուսական «ստվերային նավատորմի» ևս 200 նավ, և դրանց թիվը կգերազանցի 340-ը: Բացի այդ, դրանում կներառվի ևս 30 ընկերություն՝ պատժամիջոցներից խուսափելու համար, հատկապես երկակի նշանակության ապրանքների հետ կապված, ինչպես նաև 75 անձ ու ընկերություն՝ կապված ռազմարդյունաբերական համալիրի հետ, հաղորդում է DW-ն:

Հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրին՝ լրատվամիջոցը հայտնել է, որ հիբրիդային գործունեության համար առանձին պատժամիջոցների ռեժիմի շրջանակում ԵՄ-ն ստեղծել է իրավական հիմք քարոզիչների դեմ սահմանափակող միջոցներ կիրառելու համար. դրանց ազդեցության տակ կընկնեն ապատեղեկատվություն տարածող ավելի քան 20 անհատ և կազմակերպություն։ Այս պատժամիջոցների ռեժիմը կազդի ինչպես ստորջրյա մալուխներ ոչնչացնող նավերի, այնպես էլ օդանավակայանների, սերվերների գործունեությունը խաթարող հանցագործների վրա։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի պաշտոնական ընդունումը նախատեսվում է մայիսի 20-ին՝ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում: