Բելառուսը պատասխան է պատրաստել ԵՄ պատժամիջոցներին
		01.07.2024 . Միջազգային


Մինսկը միջոցներ է պատրաստել ԵՄ պատժամիջոցներին ի պատասխան՝ կապված հանրապետությունում ոչ բարեկամական երկրներից սուբյեկտների գործունեության և ներմուծման պայմանների խստացման հետ, РИА Новости-ին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

ԵՄ խորհուրդը շաբաթ օրը Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել: Հանրապետության նկատմամբ կիրառվելու են մի շարք սահմանափակումներ, որոնք ավելի վաղ հաստատվել էին Ռուսաստանի դեմ:

ԱԳՆ մամուլի խոսնակը ԵՄ պատժամիջոցները  համարել  է անհեռանկար՝ ապակառուցողական նպատակներին հասնելու հարցում:

«Մեզ համար այս նոր սահմանափակող միջոցները լրիվ անցողիկ փուլ են։ Մենք զարգացման բազմաթիվ ծրագրեր ունենք, տնտեսությունն ակտիվորեն աշխատում է, և, անկեղծ ասած, առջևում շատ գործեր ու նախագծեր կան»,- ասել է Գլազը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին