Տեղի ունեցածը հոգեբանական ազդեցություն է թողնում Բելգորոդի բոլոր բնակիչների վրա. Վաղարշակ Հարությունյան 01.07.2024 . Միջազգային

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում հրետակոծությունից ավերված բնակելի շենքի վայրը:
«Սա միայն տուժած տասնյակ մարդկանց վշտի վայր չէ, սա հոգեբանական ազդեցություն ունի ամբողջ քաղաքի վրա: Այստեղ մեկ զգացողություն ես ապրում՝ կարեկցանք, այս վշտի ամբողջ մասշտաբի ըմբռնում և, բնականաբար, ցանկություն, որ այն արագ ավարտվի»,- ասել է ՀՀ դեսպանը։