Ցուցահանդես նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

Այսօր Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցում անցկացվեց ցուցահանդես՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան։ Ցուցահանդեսին ներկայացված էին դպրոցի փոքր և միջին տարիքի աշակերտների ձեռքի աշխատանքները։
Ցուցահանդեսի վերջում մասնակիցները ստացան պատվոգրեր Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից, որը մեծ ոգեշնչություն էր առաջացրել մասնակիցների մոտ։
Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցը գործում է քաղաքապետարանի աջակցությամբ։ Դպրոցի վերանորոգումը, որը ավարտվել է ամիսներ առաջ, ևս իրականացվել է քաղաքապետարանի կողմից։