Հունաստանի վարչապետը Թուրքիայում է 13.05.2024 . Միջազգային
![Հունաստանի վարչապետը Թուրքիայում է
13.05.2024 . Միջազգային Հունաստանի վարչապետը Թուրքիայում է
13.05.2024 . Միջազգային](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2024/05/1715627018_maxresdefault-1024x576.jpg)
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պաշտոնական այցով մեկնել է Անկարա։ Նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Օրակարգում են երկկողմ հարաբերությունների և գործակցության զարգացման հետ կապված հարցեր։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Reuters գործակալությունը գրում է, որ այս բանակցությունների նպատակն է պահպանել վերջին ամիսներին երկկողմ հարաբերություններում ձեռք բերված դրական դինամիկան՝ չնայած առկա խնդիրներին:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։