ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Դաղստանում ձերբակալվածների մասնակցությունը «Կրոկուսում» ահաբեկչության կազմակերպմանը



Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է, որ հաստատվել է Դաղստանում նախօրեին ձերբակալված գրոհայինների ներգրավվածությունը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահի վրա հարձակումը ֆինանսավորելու և մատակարարելու գործում:
Հետախուզական ծառայությունը հավելել է, որ կիրակի կասեցվել է «չորս օտարերկրյա քաղաքացու գործունեությունը, որոնք ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել Կասպիյսկ քաղաքի մարդաշատ վայրերում: Նրանցից երկուսը Տաջիկստանի քաղաքացի են»։
Գրոհայինները, ԱԴԾ-ի տվյալով՝, «տեղանքի հետախուզություն են իրականացրել, ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստել և ավտոմատ զենք ձեռք բերել, իսկ ահաբեկչություն իրականացնելուց անմիջապես հետո նրանք հեռանալու էին Ռուսաստանի տարածքից»: