Հյուսիսային Կորեայի բանակի գլխավոր խնդիրը պատերազմին պատրաստվելն է. Կիմ Չեն Ըն
 
                 
    Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դստեր և պաշտոնատար անձանց հետ հետևել է օդադեսանտային զորքերի զորավարժություններին:
    «Դրանց նպատակն է ստուգել Հյուսիսային Կորեայի ուժերի պատրաստականությունը և կարողությունը՝ արձագանքելու ցանկացած անսպասելի իրավիճակի»,- հայտնում են տեղական լրատվամիջոցները:
    Կիմ Չեն Ընը հրամայել է ավելի շատ զորավարժություններ անցկացնել, ևս մեկ անգամ ընդգծել, որ այժմ բանակի գլխավոր խնդիրը պատերազմին պատրաստվելն է:
    Reuters գործակալությունը գրում է, որ Հյուսիսային Կորեայում զորավարժություններն անցել են Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի՝ այս շաբաթ մեկնարկած համատեղ վարժանքների ֆոնին:
 
                       
                       
                       
                       
                       
                       
                      