Ռաբաթիում նախատեսվում է վերանորոգել դեպի գերեզման տանող ճանապարհը և կառուցել ավտոկայանատեղ

Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել դեպի Ռաբաթիի գերեզման տանող ճանապարհը և կառուցել ավտոկայանատեղ, որի համար Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է ծախսել 226,424 լարի, այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է պետական գնումների կայքում։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է աշխատանքները ավարտի պայմանագրի կնքման օրվանից 2 ամսվա ընթացքում։ Ինչպես մեզ հայտնեցին քաղաքապետարանի աշխատակազմից, գումարն ամբողջությամբ հատկացվելու է տեղական բյուջեից։
Առաջարկները կընդունվեն մարտի 11-ից մարտի 19-ը։