Մեր դրոշը կապույտ և դեղին է, ոչ թե սպիտակ. Կուլեբայի պատասխանը Ֆրանցիսկոս Պապին

Ուկրաինացի պաշտոնյաները քննադատել են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը, որով նա Կիևին կոչ էր արել «բանակցել նախքան իրավիճակի վատթարացումը»։
«Ես կարծում եմ, որ ավելի ուժեղ է նա, ով տեսնում է իրավիճակը, մտածում է ժողովրդի մասին, ով ունի սպիտակ դրոշ բարձրացնելու քաջություն։ Մի՛ ամաչեք բանակցել, քանի դեռ ամեն ինչ չի վատացել»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը:
Ի պատասխան այս խոսքի՝ Ուկրաինան հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարը։
«Մեր դրոշը ոչ թե սպիտակ, այլ կապույտ ու դեղին է, դրա տակ մենք ապրում ենք, մեռնում ենք և հաղթում ենք, այլ դրոշներ չենք բարձրացնի»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։