Ֆիդանը ԱՄՆ-ում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ֆիդանը ԱՄՆ-ում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը



ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի 7-8-ը  պաշտոնական այց կկատարի ԱՄՆ:
Թուրքական պետական Anadolu գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ հանդիպումներում քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
 
Հեղինակ՝ Գոհար Սահակյան