Մեծ Բրիտանիան Ուկրաինային 60 մլն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 60 մլն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի



Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 60 մլն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության նոր փաթեթ և 20 մլն ֆունտ ստեռլինգ՝ հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Այդ մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից:
Գերատեսչության հաղորդմամբ՝ փաթեթը կտրամադրվի Ուկրաինայի համար միջազգային հիմնադրամից, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիան: Պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն՝ փաթեթում կներառվեն ժամանակակից անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար: