Հայաստանի քաղաքական ուժերը 2018թ.-ից գործում են շատ ավելի ազատ միջավայրում. Freedom House

Հայաստանի քաղաքական ուժերը 2018թ.-ից գործում են շատ ավելի ազատ միջավայրում. Freedom House


Ֆրիդոմ Հաուսի այս տարվա զեկույցում նշվում է, որ Հայաստանում զգալի փոփոխություններ են եղել վերջին հինգ տարում, կառույցի տված գնահատականի համաձայն՝ քաղաքական ուժերը գործում են շատ ավելի ազատ միջավայրում: Իրավապաշտպան կազմակերպությունը մեզ ու Վրաստանին դասել է մասնակի ազատ երկրների շարքին, տարածաշրջանում մյուսները համարվում են ոչ ազատ երկրներ: Անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությանը:
Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: