Ադիգենում կողմերի նախատեսված հանդիպումը հետաձգվել է
		11.03.2024 news Ադիգեն, Սամցխե-Ջավախք


Ադիգենի Ծերեթելի 10 հասցեում բնակվող Մերաբ Միքելաձեի հանդիպումը Ադիգենի քաղաքապետ Գոչա Քիմաձեի հետ, որը պետք է կայանար այսօր, հետաձգվել է, հաստատում են և՛ քաղաքապետարանը, և՛ տան սեփականատեր Մերաբ Միքելաձեն։

Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից, հանդիպումը կարող է կայանալ վաղը՝ մարտի 12-ին։ Թե ինչու է հանդիպումը փոխվել, այս փուլում հայտնի չէ: Ադիգենիի բնակիչները մարտի 8-ին ցույց են անցկացրել Մերաբ Միքելաձեի տան մոտ, ըստ նրանց՝ բողոքելով մզկիթի բացման դեմ։

Միջադեպի մասին հայտարարություն են տարածել ոչ կառավարական կազմակերպությունները, այդ թվում՝,, No Phobia”-ն և ,,Սոցիալական արդարության կենտրոնը”։