ՆԱՏՕ-ի երկրներից շատերը կկատարեն պաշտպանական ծախսերի պլանը. FT

ՆԱՏՕ-ի երկրներից շատերը կկատարեն պաշտպանական ծախսերի պլանը. FT



ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները փետրվարի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն դաշինքում ռազմական ծախսերի հետ կապված ներկա իրավիճակը: Ակնկալվում է, որ 2024 թվականին դաշինքի 31 երկրից 18-ը ռազմական ծախսերի նորմը կկատարեն ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակում:
Ըստ Financial Times-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում պաշտպանական ծախսերի ավելացումը պայմանավորված է Ռուսաստանի կողմից նոր ագրեսիայի հետ կապված մտահոգությունների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու հեռանկարի հետ։
Անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ նախագահ վերընտրվելու դեպքում Ռուսաստանից չի պաշտպանի դաշինքի այն երկրներին, որոնք բավականաչափ չեն ծախսում պաշտպանության համար:
2016 թվականին ՆԱՏՕ-ի միայն 5 երկիր էր կատարել պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2%-ին հասցնելու պահանջը, հիշեցնում է թերթը։ Այսօր Լեհաստանն այդ կարիքների վրա ծախսում է ՀՆԱ-ի 3,9%-ը, ինչն ավելին է ԱՄՆ-ի 3,5% ցուցանիշից։
Գերմանիան էլ հայտարարել է, որ պաշտպանության համար ռեկորդային գումար է հատկացրել: Կառավարությունը ՆԱՏՕ-ին տեղեկացրել է ռազմական կարիքների համար 73,41 միլիարդ դոլար փոխանցելու մասին, որը համապատասխանում է երկրի ՀՆԱ-ի 2,01 տոկոսի քվոտային:
2023 թվականին երկրի պաշտպանության համար հատկացվել էր 56,64 մլրդ դոլար, ինչը համապատասխանում է ՀՆԱ-ի 1,57 տոկոսին։
Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, ելույթ ունենալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ, վստահեցրել է, որ դաշինքը վճռական է բոլոր դաշնակիցներին պաշտպանելու հարցում: