Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր չկա-Նիկոլ Փաշինյան

«Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր չկա։
ՀԱՊԿ-ն անվտանգության ոլորտում իր պարտավորությունները կատարելու փոխարեն, մյուս կողմից, խնդիրներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար, և այս դիրքորոշումը, այո, ուղիղ եմ ասում, սպառնալիք է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգությանը։
Ուստի այս հանգամանքից ելնելով ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր պարտավորությունների, որը պետք է ապահովեր Հայաստանի անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում ու արձագանք, անում է հակառակը։
Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք մեր մասնակցությունը, և եթե այսպես շարունակվի, ապա դե-յուրեն էլ ենք սառեցնելու»- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նիստի ժամանակ։