Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ չի հավատում երկրի վրա Ռուսաստանի հարձակման հնարավորությանը
		29.02.2024 . Միջազգային


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ չի հավատում Լեհաստանի վրա Ռուսաստանի հարձակման հնարավորությանը:

«Ուժեղների վրա չեն հարձակվում, հարձակվում են թույլերի վրա, նրանց վրա, որոնց հեշտությամբ կարելի է հաղթել»,- հավելել է Դուդան Fakt.pl պորտալի հետ հարցազրույցում:

Լեհաստանի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ լեհ զինծառայողներն ունենան հնարավոր լավագույն սպառազինությունը, որպեսզի արդյունավետ պաշտպանեն երկիրը:

Դուդան նաև խոստովանել է, որ Լեհաստանն Ուկրաինային տրամադրել է «հնացած սպառազինություն, որի օգտագործման հնարավորությունը կարճ ժամանակ անց կավարտվեր»:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին