Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին՝ դրանք որակելով «անհիմն»
		22.02.2024 . Միջազգային


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի հանդիպմանը, համատեղ մամուլի ասուլիսում Էմանուել Մակրոնի հայտարարություններին՝ դրանք որակելով «անհիմն»:

«Ֆրանսիական կողմը, որը 30 տարի չի խոսել տեղահանված ադրբեջանցիների իրավունքների մասին, չի կարող խոսել նաև իրենց կամքով, առանց հարկադրանքի Ադրբեջանի տարածքը լքած հայերի իրավունքների ու անվտանգության մասին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բաքվում նաև դժգոհել են, որ Մակրոնն անհամաչափ է համարել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի պատասխան հարվածը:

«Հարկավոր է վերջ տալ նման կողմնակալ մոտեցումներին: Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը, որի նպատակը տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելը և խաղաղությանն ու կայունությանը խանգարելն է, որևէ արդյունք չի տա»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին