Այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 մլրդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար. Բեգլարյան

Այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 մլրդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար. Բեգլարյան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Արցախի Հանրապետության կառավարության որոշ անդամներով հանդիպում ենք ունեցել ՀՀ մեր գործընկերների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: 

 

«Հիմնական օրակարգային երկու հարցերը Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էին: ՀՀ գործընկերների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները:

 

Իհարկե, նաև մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության, կարգավիճակի ու հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- գրել է Բեգլարյանը: