Այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 մլրդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար. Բեգլարյան
![Այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 մլրդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար. Բեգլարյան Այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 մլրդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար. Բեգլարյան](https://www.1lurer.am/images/news/27/130413/34697.jpeg)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Արցախի Հանրապետության կառավարության որոշ անդամներով հանդիպում ենք ունեցել ՀՀ մեր գործընկերների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Հիմնական օրակարգային երկու հարցերը Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էին: ՀՀ գործընկերների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները:
Իհարկե, նաև մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության, կարգավիճակի ու հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- գրել է Բեգլարյանը: