Կոբախիձեն նշանակել է Վրաստանի կառավարության փոխվարչապետներ



Լրատվամիջոցներին հայտնի են դարձել Վրաստանի երեք փոխվարչապետների նշանակումների մասին: Ըստ այդ տեղեկությունների՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջին փոխվարչապետի լիազորությունները վստահել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլուն: Մյուս երկու փոխվարչապետների պաշտոնները կզբաղեցնեն Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանին և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին:
Կառավարության վարչակազմի ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը կղեկավարի Միխեիլ Փեյքրիշվիլին։
Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է Կոբախիձեի գլխավորած կառավարության կազմը։ Նոր կազմում ընդամենը մեկ փոփոխություն է եղել՝ Ջուանշեր Բուրչուլաձեին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Չիկովանին, որը խորհրդարանի փոխխոսնակն էր։