Չինաստանը չի հրաժարվի ուկրաինական հարցում Ռուսաստանին աջակցելուց՝ չնայած ԱՄՆ ճնշմանը. Դոնգ Ջուն

Չինաստանը չի հրաժարվի ուկրաինական հարցում Ռուսաստանին աջակցելուց՝ չնայած ԱՄՆ ճնշմանը. Դոնգ Ջուն



Չինաստանի իշխանությունները չեն հրաժարվի ուկրաինական հարցում Ռուսաստանին աջակցելուց՝ չնայած ԱՄՆ ճնշմանը, և որ ԵՄ-ի հետ Պեկինի պաշտպանական համագործակցությունը հայտնվել է սպառնալիքի տակ։ Այս մասին ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ տեսակոնֆերանսով  բանակցությունների ժամանակ հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը։ 
Պաշտոնյան նշել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ն և արևմտյան մյուս երկրները փորձում են մեկուսացնել Ռուսաստանին, Չինաստանը դա հասկանում է և փորձում վճռական աջակցություն ցուցաբերել Մոսկվային։ «Որպես աշխարհի երկու կարևորագույն և առանցքային ուժեր՝ մենք պետք է վճռականորեն պատասխանենք գլոբալ մարտահրավերներին»,- ընդգծել է նա։
Չինաստանի պաշտպանության նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանից ստացվող աջակցության համար:
«Մենք զգում ենք ռուսական կողմից ուժեղ աջակցություն Թայվանի և մեր հիմնական շահերին առնչվող այլ հարցերի վերաբերյալ»,- նշել է ՉԺՀ ռազմական գերատեսչության ղեկավարը: