Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում կատարվեց Սուրբ Սարգիս զորավարի և նրա որդի Մարտիրոսի հիշատակության տոնի նախատոնակը

Սույն թվականի Հունվարի 26-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, հանդիսապետությամբ Ախալցխայի շրջանի հոգևոր հովիվ` Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Սուրբ Սարգիս զորավարի և նրա որդի Մարտիրոսի հիշատակության տոնի նախատոնակը։ Նախատոնակի ավարտին տեղի ունեցավ երիտասարդների օրհնության կարգ և ներկա երիտասարդներին բաժանվեց ավանդական աղաբլիթները։