Տարեվերջյան հաշվետու միջոցառում Lineup կենտրոնում

Դեկտեմբերի 30-ին Ախալքալաքի Lineup կենտրոնի սաները ունեցան տարեվերջյան հաշվետու միջոցառում, որի ընթացքում ծնողներին ներկայացրին իրենց սովորածից փոքրիկ դրվագներ։ Նախատոնական միջոցառմանը ներկա գտնվեցին Your day ընկերության Ձմեռ պապը, Ձյունանուշն ու սպիտակ հսկա արջը, բոլոր սաներն ստացան նվերներ։