«Տոները և ծեսերը Ջավախքում» ծրագիրն ավարտվեց էլեկտրոնային գրքի ստեղծմամբ

Օրերս Հայաստանում ավարտվեց «Տոները և ծեսերը Ջավախքում» ծրագիրը, որի իրականացման ընթացքի մասին AkhaltskhaNet- ը պարբերաբար ներկայացրել է ընթերցողին:
«Տոները և ծեսերը Ջավախքում» ծրագիրն ավարտվեց էլեկտրոնային գրքի ստեղծմամբ:
Դեկտեմբերի 15-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցեցին բազմաթիվ անվանի ջավախքցիներ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը շնորհակալական խոսքեր հղեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ծրագրի իրականացմանը դրամաշնորհ հատկացնելու համար: Նշենք, որ միջոցառմանը ներկա էր նախարարության ներկայացուցիչ Նաիրա Կիլիչյանը:
Ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանին, ծրագրի համակարգող Մարինե Այվազյանին, գրքի գլխավոր խմբագիր Վահագն Սարգսյանին՝ կատարած հայրենանվեր աշխատանքի համար:
Հատուկ շնորհակալության արժանացան կամավորները՝ Ասյա Բադիշյանը, Նարինե Եսոյանը, Լեյլի Եսոյանը, Անաիտ Օգանեսյանի, Լուսինե Քլոյանը, Արևիկ Աստոյանը, Մարինե Անտանոսյանը, Զարուհի Ավետիսյանը, Աշխեն Կակոսյանը, Գրետա Շիրինյանը, Աքսանա Աղջոյանը և Պավլինա Մանվելյանը՝ կատարած պատասխանատու աշխատանքի համար:
Որից հետո Նարինե Սիրականյանը ներկայացրեց աշխատանքային խմբի կատարած գործը և գրքի բովանդակությունը:
Կամավորները պարգևատրվեցին շնորհակալագրերով: Միջոցառման ավարտին կազմակերպվեց հյուրասիրություն, որի շրջանակներում գեղեցիկ կատարումներով հանդես եկան երգիչներ՝ Մասիս Հունանյանը, Մխիթար Քեթցյանը և Էդուարդ Թամարյանը:
Միջոցառման շրջանակներում «Ջավախք» ՀԲՀԿ երկարամյա անդամ Արամ Պետրոսյանին հայրենակցական ակտիվ աշխատանքի և 75 ամյակի կապակցությամբ շնորհվեց կազմակերպության պատվավոր անդամի կոչում:
Գրքի հղումը՝ ստորև.https://tinyurl.com/2f3n26ks