Ախալքալաքի բռնցքամարտիկները հաղթանակներով մեկնարկեցին Վրաստանի առաջնությունը

Ախալքալաքի բռնցքամարտիկները հաղթանակներով մեկնարկեցին Վրաստանի առաջնությունը

Դեկտեմբերի 12-17-ը Բաթումիում՝ Մուխրան Վախթանգաձեի անվան մարզապալատում, կանցկացվի Վրաստանի պատանի և մեծահասակների բռնցքամարտիկների ազգային առաջնությունը։
Մրցումներին մասնակցում են  տարբեր քաղաքների և մարզերի, իսկ բռնցքամարտիկները կմրցեն սիրողական բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից հաստատված քաշային կարգերում։
Ախալքալաքի մարզական համալիրից մասնակցում են.
Մեծահասակներից՝ Գոռ Այվազյանը (54կգ), Արտյուշ Գոմցյանը (60 կգ), Արշակ Էլիզբարյանը (75կգ), Արտյոմ Յորդանյանը (86 կգ)։ 
Երիտասարդներից՝
Երիտասարդներից՝ Գրիշա Էլիզբարյանը (48կգ), Սերոբ Մանասյանը (57կգ), Ժիրայր Սահարյանը (60կգ), Սամվել Ղազարյանը (80կգ)։ 
Ախալքալաքի մարզական կենտրոնի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը մեզ տեղեկացրեց, որ Ախալքալաքի մարզիկներից Արշակ Էլիզբարյանն ու Արտյուշ Գոմցյանը հաղթանակով են մեկնարկել առաջնությունը։
Նշենք՝ Ազգային առաջնություն կընդունվեն 2006-2007 թվականներին ծնված պատանի բռնցքամարտիկները և 1983-2005 թվականներին ծնված ավելի մեծ բռնցքամարտիկները։